Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հիշողություն, հիշողության խանգարումներ

Քիչ ուտել, որ հիշողությունն ավելի լավ աշխատի

Քիչ ուտել, որ հիշողությունն ավելի լավ աշխատի

Սննդի չափավոր օգտագործումը ոչ միայն հանգեցնում է ֆիզիկական առողջության բարելավմանը, այլև լավացնում է հիշողությունը ծեր մարդկանց շրջանում:

 

Հայտնի է, որ օգտագործվող կալորիաների քանակի պակասեցումը բարձրացնում է մկանների կենսունակությունը, նվազեցնում սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը։

 

Մյունսթեր քաղաքի (Գերմանիա) համալսարանում անցկացրած հետազոտության նպատակը ծեր մարդկանց մոտ կալորիաների օգտագործման նվազեցման արդյունքում` կոգնիտիվ գործունեության բարձրացման հնարավորության պարզաբանումն էր: Թեստավորվել է կարճատև հիշողության ֆունկցիան 50 հիվանդների մոտ, ովքեր նորմայից ավելի քաշ ունեին, սակայն չէին տառապում ճարպակալումից. նրանց միջին տարիքը կազմում էր մոտավորապես 60: Այդ խմբում կալորիաների օգտագործումն իջեցվել էր 30%-ով` նրանց ամենօրյա սովորական նորմայից:

 

Բառերը հիշելու թեստի արդյունքները, որն անցկացվել էր երեքամսյա դիետայից հետո, ցույց էր տվել ուղեղի ակտիվության բարձրացում 20%-ով՝ համեմատած մինչև հետազոտությունը արդյունքներին (փորձարկվողները հիշել էին 12.5 բառ ի հակադրություն 10.5-ի): Հիվանդների ուղեղի ակտիվությունը, ովքեր առաջնորդվում էին սովորական սննդակարգով, չէր փոփոխվել:

 

Փորձարկվողները, ովքեր պահպանել էին դիետա, նկատվում էր արյան մեջ գլյուկոզայի և ինսուլինի ավել ցածր մակարդակ: Ավելի վաղ անցկացված հետազոտությունները կապ են գտել նման իրավիճակի և նյարդային համակարգի բարձր ակտիվության հետ:

 

Սկզբնաղբյուր. uamj.net
Աղբյուր. med-practic.com
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ